About This Book
Այս փոքրիկ գիրքը նպատակ ունի բացելու այն խորունկ ըմբռնումը, որ յաճախ ծածկուած է ծխի նուրբ վարագոյրով։ Մենք սովոր ենք տեսնել բուրվառի շար–ժումը, զգալ խունկի բոյրը, լսել բոջոջների կամ զանգակների մեղմ հնչիւնը, բայց ոչ միշտ ենք խորհում, թէ ինչ աստուածաբանական ճշմարտութիւններ, ինչ սրբազան խորհրդապատկերներ եւ ինչ հոգեւոր զէնք է տրուած մեզ այդ սուրբ սպասքի մէջ։ Նրա շարժումը, բոյրը, ծուխը եւ բոցավառ ածուխը միասին առաջացնում են այնպիսի խորհրդաբանական լեզու, որ դարերով արթնացրել է մեղաւորների սրտերը եւ կանչել՝ յարութիւն առնելու հոգեւոր նիրհից։